Կոտայքի մարզի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ բուժաշխատողների ամենօրյա տեղափոխումն իրականացնելու նպատակով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող, բայց մեր մարզի բժշկական կենտրոններում աշխատանքային գործունեություն ծավալող բուժաշխատողների ամենօրյա երկկողմանի տեղափոխումն իրականացնելու նպատակով:

Շնորհակալ եմ մեր բուժաշխատողներին՝ իրենց անձնվեր աշխատանքի համար»: