Հասկանում եմ՝ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում․ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է․

Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում և դեռ սպասվում։ Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, զրպարտության, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների։

Քանի դեռ կա միջոց ակտիվացնելու՝ ակտիվացրեք, զրպարտության և վիրավորանքի հայցերի գումարներն էլ պատրաստեք ու պատրաստվեք․ օրենքի առաջ հավասար են բոլորը, պատասխանատվությունն էլ անխուսափելի է լինելու։
‼️Մի՛ դիմադրեք։

‼️Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի…

Gepostet von Ռուստամ Բադասյան Rustam Badasyan am Dienstag, 9. Juni 2020