Արցախի հոգեկան առողջության կենտրոնից Հայաստան է տեղափոխվել 25 պացիենտ. ԱՆ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում. այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։