Ֆրանսիայում 2026 թվականի սկզբից անտառային հրդեհների դիտավորյալ կամ անզգուշությամբ առաջացման կասկածանքով ձերբակալվել է շուրջ 308 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Ինչպես գրում է L’Est Républicain-ը, իրավապահները հետաքննում են հրդեհների ծագման հանգամանքները՝ պարզելու՝ դրանք կանխամտածված հրկիզումների, անզգուշության, թե այլ պատճառների հետևանք են։ Ձերբակալված լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր անձանց մեղավորությունն ապացուցված է։
Ֆրանսիայում այս տարի հրդեհների հետևանքով այրված տարածքն արդեն գերազանցել է 2022 թվականի ռեկորդային ցուցանիշը։ Ժիրոնդում մոլեգնած խոշոր հրդեհը ոչնչացրել է շուրջ 42 հազար հեկտար անտառ և վնասել հարյուրավոր տներ։ Վերջին տվյալներով՝ կրակը հաջողվել է պահել ձևավորված սահմանների ներսում, սակայն հրշեջները շարունակում են աշխատանքը՝ նոր բռնկումները կանխելու համար։



















