Եռակողմ հանդիպում. Կազանում կողմերը համաձայնության չեն եկել

Եռակողմ հանդիպում. Կազանում կողմերը համաձայնության չեն եկել
Եռակողմ հանդիպում. Կազանում կողմերը համաձայնության չեն եկել

Քիչ առաջ Կազանում տեղի ունեցած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմնարար սկզբունքների շուրջ ավարտվել է առանց որեւէ համաձայնագրի ստորագրման: Սակայն կողմերը, ըստ «ՌԻԱ նովոստի» տեղեկատվական գործակալությանը, առաջընթաց են արձանագրել խնդրի շուրջ, որի մասին, գրեթե երեք ժամ տեւած ընդլայնված նիստով քննարկումներից հետո հիշատակել են համատեղ ընդունած հայտարարության մեջ:

«Երկրի ղեկավարներն արձանագրել են, որ մի շարք հարցերի շուրջ փոխհամաձայնություն է ձեռք բերվել եւ ար այդ հարցերի լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքների հաստատման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,-գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ըստ հաղորդագրության, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներին, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:

Հիշեցնենք, որ Կազանի հանդիպումը թվով իններորդն եռակողմ հանդիպումն է 2008 թվականից ի վեր: Նախորդ նմանատիպ հանդիպումը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 5-ին` Սոչիում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի է ներկայացվել դեռեւս 2007-ին` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների, եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից:

© Medialab.am