Արցախի նախագահը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին (Քյոխ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արցախյան պատերազմների մասնակից, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին (Քյոխ) ծննդյան տոնի կապակցությամբ. Նա իր շնորհավորական ուղերձում գրել է:

«Սիրելի՛ հրամանատար,

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը:

Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»: