Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները համատեղ ստուգայցեր են կատարել Արգավանդ գյուղի կահույքի և փայտամշակման արտադրամասեր:
Անակնկալ այցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ու չափերի մեծաքանակ փայտանյութեր, որոնց ձեռք բերման վերաբերյալ արտադրամասերի սեփականատերերը չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:
Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
07.08.2020
Մասիսի ոստիկանները Արգավանդի արտադրամասերում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել․ Տեսանյութ



















