ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր էլ դադարեցվել են եղանակի պատճառող:
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: