Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի

Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասին

Հայտնում ենք, որ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։

Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։

Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝

• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»:

||| Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասինՀայտնում ենք, որ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут»…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Samstag, 18. April 2020