«Ալաշկերտը» նոր հարձակվող ունի Բրազիլիայից

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացիհարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի«Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները:

Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»: