Առաջիկայում մեզ կարևոր ընտրություններ են սպասվում․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկայում մեզ կարևոր ընտրություններ են սպասվում։

Հոկտեմբերի 17-ի ընտրությամբ որոշվելու է, թե որ քաղաքական ուժն է ստանձնելու Գյումրու, Դիլիջանի, Գորիսի, Մեղրիի, Տեղի և Տաթևի առաջիկա տարիների զարգացման առաքելությունն ու պատասխանատվությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թե՛ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, թե՛ հետո՝ կառավարության ծրագրի տեսքով, ներկայացրել է Հայաստանի զարգացման իր տեսլականը, իսկ նախորդող տարիներին էլ համայքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, սուբվենցիոն բազմաթիվ ծրագրերի իրականցման աշխատանքներով ապացուցել է խոսքը գործի վերածելու իր գիտակցումն ու կարողությունները։

Առաջիկա ընտրությունները մեզ համար հնարավորություն են ստեղծում, համայնքներում ունենալով ժողովրդի կողմից ընտրված համայանքի ղեկավարներ, առավել արդյունավետ և արագ կառավարության հետ համատեղ իրագործել մեր ծրագրերը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը յուրաքանչյուր համայքնի համար ունի բավականին հավակնոտ ծրագրեր և թեկնածուներ, որոնք ոչ մեկ անգամ ապացուցել են իրենց անվերապահ նվիրումը մեր երկրին։

Եվ ուրեմն, հոկտեմբերի 17-ին ձեր ձայնը տալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դուք վերահաստատելու ենք, որ ԱՊԱԳԱ ԿԱ՛, ԿԱ՛ ԱՊԱԳԱ»։