ԱՀԿ-ն հաստատել է հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 3-ին հաստատել է կորոնավիրուսի դեմ հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ից նշել է, որ տվյալ պատվաստանյութը, պահպանման հեշտ պայմաններից ելնելով, շատ լավ համապատասխանում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար:

ԱՀԿ մասնագետները թույլատրել են Covaxin-ի կիրառումը 18 և բարձր տարիքի անձանց համար: Լիարժեք պատվաստման համար պահանջվում է երկու դեղաչափ՝ 4 շաբաթվա միջակայքով:

Կազմակերպությունը դեռևս չունի բավարար տվյալներ հղիների շրջանում պատվաստանյութի արդյունքում իմունիտետի առաջացման արդյունավետության վերաբերյալ, ուստի առաջիկայում արվելու են հավելյալ հետազոտություններ:

Այսպիսով, Covaxin-ը դարձավ 8-րդ պատվաստանյութը, որը ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ արտակարգ կիրառման համար: