«Սա տղամարդավարի հաղթանակ էր». Փարսյանի հայտարարությունից հետո Կապանի երկրնքում հրավառություն տեղի ունեցավ

«Սա արժանապատվության հաղթանակ էր, բարոյականության հաղթանակ էր և այո, սա տղամարդավարի հաղթանակ էր», -այդ մասին քիչ առաջ Կապանի հրապարակում հավաքված բազմության դիմաց հայտարարել է Կապանի ՏԻՄ ընտրություններում հաղթած «Շանթ» դաշինքի թեկնածու Գևորգ Փարսյանը:

Նրա հայտարարությունից հետո Կապանի երկնքում հրավառություն տեղի ունեցավ:

Նա շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տալու համար և նկատել, որ դա իր համար մեծ պատասխանատվություն է: Նա ասել է, որ Հայաստանում իրենք թշնամի չունեն, իրենց միակ թշնամին երկրի սահմանների մոտ է ու հավելել. «Մենք մեր թշնամուն ապացուցեցինք, որ Կապանում կա համախմբվածություն»: