Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ է տանում «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է նախնական արդյունքները, որոնց համաձայն, «Շանթ» դաշինքը ստացել է 2223 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1061 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը այս ընտրություններում գլխավորում էր ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը: