Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նոր գլխավոր քարտուղար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գագիկի Երիցյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար։

Որոշման մեւ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Արթուր Գագիկի Երիցյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար»: