Անարդարադատություն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցում հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսելու համար։ Սկզբում իրավապահները հանցակազմ չէին տեսել, սակայն գործը հարուցվեց միայն այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավ եկեղեցու ղեկավարության և կաթողիկոսի նկատմամբ։ Դատախազությունն նշել է, որ Աջապահյանը միևնույն միտքը մի քանի անգամ կրկնել է, մինչդեռ Սրբազանն ինքն ընդգծել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսում է արդեն հինգ տարի, բայց իրեն պատասխանատվության են ենթարկել միայն այժմ։