«Դեմ եմ». Պետական աշխատողների վրա ճնշումներ են գործադրվում

«Դեմ եմ». Պետական աշխատողների վրա ճնշումներ են գործադրվում
«Դեմ եմ». Պետական աշխատողների վրա ճնշումներ են գործադրվում

Պետական աշխատողների վրա այս օրերին ճնշումներ են գործադրվում՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային ֆոնդեր ընտրելու հարցում: Այս մասին այսօրվա ասուլիսում ահազանգեցին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝ նշելով, որ պետական աշխատողներին պարտադրում են ընտրել այդ ֆոնդերը:

«Եթե պետական համակարգում նկատվում է ֆոնդերի ընտրողների թվի աճ, նշանակում է, որ ճնշումներ կան: Բացի այդ, մենք նման տեղեկություններ տարբեր ձևերով ստանում ենք»,- նշեց նախաձեռնության անդամ Գևորգ Հայրապետյանը՝ հավելելով, որ իրենք պարբերաբար հրապարակելու են այն ընկերությունների անունները, որոնք ճնշումներ են գործադրում աշխատակիցների վրա:

Նախաձեռնության անդամներն օրինակ բերեցին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում օրերս տեղի ունեցածը, երբ աշխատակիցների աշխատավարձերի 5 տոկոսի չափով պահումներ են արվել:

Նախաձեռնության անդամները ոստիկանության ուշադրությունն են հրավիրում ճնշումների փաստերի վար:

«Դեմ եմ» նախաձեռնությանը միացել են նաև հանրապետության այլ քաղաքներում՝ Վանաձորում, Ալավերդիում և Գյումրիում: Մարզերի բնակչությունը նույնպես պայքարում է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ:

Հունվարի 24-ին  Սահմանադրական դատարանը կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ:

Դա նշանակում է, որ մինչև մարտի 28-ի ՍԴ նիստը, որի ժամանակ պետք է որոշվի՝ օրենքը հակասահմանադրական է, թե ոչ, մարդիկ կարող են չընտրել պարտադիր կենսաթոշակային  ֆոնդեր ու իրենց աշխատավարձերից վճարումներ չկատարել:

© Medialab.am