Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթիհյե Չեթին, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պատրաստել է դատավարության ընթացքը ամփոփող մի տեղեկագիր: Փաստաբանն իր հայտարարության մեջ տեղի ունեցած իրադարձություններն անտեսողներին որակել է, որպես «ոճիրը պաշտոնականացնելու և անպատիժ թողնելու հուժկու մեքենա»:
Քսան էջանոց այդ հաշվետվության մեջ մասնավորապես ասվում է`«Անձեռնմխելիությունը և անպատժելիությունը հանդիսացան Հրանտ Դինքի սպանության հարցաքննության և դատավարության գործընթացների հիմնական հարցերը: Հակառակ այնքան հետազոտության, հարցաքննության, ամբաստանության, դատական նախաձեռնություններին, կանրային կարծիքի կողմից ճնշումներին, պետակլան պաշտոնյաները մնացին անձեռնխելի»:
Ֆեթիհյե Չեթին կարծում է, որ «այս իրողությունը հանցանքների` անպատիժ մնալու պատճառ դարձավ»:
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։
Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա Օգյուն Սամասթին: Դատավարությունը շարունակվում է: Իսկ նախորդ տարվա հոկտեմբերի 25 –ին հայտնի դարձավ, որ Օգյուն Սամասթի դատավարությունը տեղափոխվել է անչափահասների գործերով դատարան, ինչը շատերի կարծիքով Սամասթին օգնելու փորձ է:
© Medialab.am