Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարել է, որ չի հավակնում որևէ պաշտոն զբաղեցնել: «Ես որևէ պաշտոնի չի հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, ես չեմ պալանավորում, չեմ ուզում որևէ պաշտոնի անցնել», -ասել է նա:
Անդրադառնալով հայտարարություններին, թե նա պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, կրտսեր Քոչարյանը ասել է, որ ընտրությունները կայանալու են մյուս տարի սեպտեմբերին և դրա վերաբերյալ քննարկում չի ունեցել ոչ ընտանիքում, ոչ էլ խմբակցության հետ։