Կապ կա,՞ արդյոք, նախագահական ընտրությունների եւ գյուղապետի սպանության միջեւ (Տեսանյութ)

Կապ կա,՞ արդյոք, նախագահական ընտրությունների եւ գյուղապետի սպանության միջեւ (Տեսանյութ)
Կապ կա,՞ արդյոք, նախագահական ընտրությունների եւ գյուղապետի սպանության միջեւ (Տեսանյութ)

«Շատ լավ մարդ էր, ժողովրդական մարդ էր, թշնամիներ չուներ, իր սպանությունը ոչ մեկին էլ ձեռնտու չէր: Ինքը ժողովրդին էր հարգում, ժողովուրդն իրեն, աշխատող մարդ էր, գյուղի համար շատ բան է արել, բարեկարգել էր փողոցները, կանաչապատել եւ այլն»,- այսպես արտահայտվեցին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները իրենց գյուղապետ Հրաչ Մուրադյանի մասին:

Գյուղապետի սպանությունը համագյուղացիների համար առեղծված է, սակայն նրանցից ոմանք մի բան նշեցին՝ Հրաչ Մուրադյանը թշնամիներ չուներ, բայց հնարավոր է՝ սպանությունը կապված լինի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների հետ: Քանի որ Մուրադյանը արդար մարդ էր, այդպես նշեցին համագյուղացիները, չէր հանդուրժում կեղծիքները, իսկ Պռոշյան գյուղում նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել էր Սերժ Սարգսյանը: Ի դեպ, Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ սպանությունը ընտրությունների հետ կապ ունե՞ր, թե՝ ոչ, միայն նշեց, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, իսկ մնացած հանգամանքները նախաքննության ընթացքը ցույց կտա:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/02/225858/