Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 224-ի

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։

Բացի այդ, վիրավորվել է 1227 մարդ։ Ըստ Իրանի առողջապահական գերատեսչության՝ զոհերի և վիրավորների 90%-ը քաղաքացիական անձինք են։