Օմբուդսմենի նախկին ենթակաները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Օմբուդսմենի նախկին ենթակաները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
Օմբուդսմենի նախկին ենթակաները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Այսօր` ԿԸՀ անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ Օմբուդսմենի կողմից ԿԸՀ անդամների թեկնածուներ Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը:
«Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից եւ ոչ մեկին, հետեւաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին եւ հանրությանը կներկայացվեն մինչեւ հուլիսի 12-ը: Հաշվի  առնելով ստեղծված բարդ իրավիճակը` խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ եւ տեղեկություններ` մինչեւ նոր անունների առաջադրումը»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մուրադյանն ու Ստեփանյանը առնչություն ունեն «Դիֆենս» իրավաբանական գրասենյակի հետ, որը մինչեւ վերջերս ղեկավարել է Օմբուդսմեն Կարեն Անդրեսյանը:
Մուրադյանը 2008-2009թթ. աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում` որպես իրավաբան, իսկ Ռոզա Ստեփանյանը (1986 թվի ծնված) 2009 թվականի հոկտեմբերից մինչ օրս աշխատում է «Դիֆենս»-ում որպես իրավաբան:

 

© Medialab.am