Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը

Պետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ռեյդերը շարունակվելու են: Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, միայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։