Քոչարյանից 243 մլն դրամի նյութական վնաս եմ պահանջելու, 100 մլն դրամը՝ բարոյական վնաս. Սեդա Սաֆարյան. 1in.am

1in.am – Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պատրաստվում է քաղհայցով դիմել դատարան՝ միջնորդելով որպես նյութական վնասի փոխհատուցում, գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանից իր պաշտպանյալի օգտին բռնագանձել 243 մլն դրամ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը նշեց. «243 մլն դրամի նյութական վնաս եմ պահանջելու, այդ թվում՝ 100 մլն դրամը՝ բարոյական վնաս: Միայն ԱՄՆ-ում Արթուր Ավագյանի վիրահատությունը 250 հազար ԱՄՆ դոլար է արժեցել, 42 հազար դոլար անմիջականորեն վիրահատությունից հետո կատարված ծախսերն են, և 1,6 մլն՝ վնասված ատամների հետ կապված խնդիրները: Այդ բոլորը միասին կազմում է 243 մլն դրամ»: Ավելին՝ սկզբաղբյուրում։