Այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 23-ին, ժամը 15:03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Volkswagen Golf» (վարորդ՝ Մ․ Հ․) մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։25-ին: Այրվել է ավտոմեքենան:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։