Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:

«Մասնավորապես.

Փակվելու է Իսակովի – Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,

Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան – Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից»,- ասված է գրառման մեջ: