Ազատի ջրամբարի հարևանությամբ հայտնաբերվել են մարդկային գանգեր ու ոսկորներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը փրկարարներն ու ոստիկանները ջրամբարի տարածքում և դրա հարակից վայրերում հայտնաբերել են մեծ թվով մարդկային գանգեր, մարմնի ոսկորներ։  Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենը նշված վայրում հայտնվել է այն բանից հետո, երբ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մոտակայքում գտնվող հին գերեզմաններում փլուզում է տեղի ունեցել, ու այդ ամենը հայտնվել է բաց տարածքում։

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։