Կարեն Կարապետյանը ներկայացրեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության պատճառը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պատճառները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս հարցին Կարապետյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Առաջին՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված առկա հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան: Երկրորդ՝ հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայացման գործընթացում: Երրորդ՝ երկու տարի է, գրեթե, ինչ այս դատական գործընթացն ընթանում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով ես միջնորդել եմ, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- ասաց Կարապետյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։