Աֆղանստանում ուղեւորատար օդանավ է կործանվել․ կա առնվազն 83 զոհ

Աֆղանստանում ուղեւորատար օդանավ է կործանվել․ կա առնվազն 83 զոհ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով տարբեր լրատվական կայքերի։

Ըստ աղբյուրի, Աֆղանստանի արեւելքում կործանված օդանավի մատույցում առնվազն 83 մարդ է եղել։

Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, օդանավը պատկանում էր Ariana Afghan Airlines-ին։ Տեղեկություններ են շրջանառվում օդանավի՝ ռազմական լինելու մասին, սակայն այս վարկածը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։