Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, այսինքն գիտեմ՝ երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից է, որը բազմաթիվ կայքեր տարածեցին։ Ես կարծում եմ` սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ, և հուսով եմ, որ այդ առումով անդրադարձ կունենանք»,- ասաց փոխվարչապետը։