Գևորգ Սիմոնյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Գևորգ Սիմոնյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։