«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը համացանցում տարածվող տեսանյութի կապակցությամբ հայտարարություն է տարածել․
Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։
Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։