Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ Տեսանյութ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Քննությունը շարունակվում է: