Այս մարդուն հուշեք, որ իրեն զուսպ պահի, հայ ժողովուրդը շուն չէ, հայ ժողովուրդը հոշոտող չէ․ Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանի արտահայտության մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ այսօր Ազատության հրապարակում արած մի հայտարարությանը․ «Շարժումը չհաջողվեց, գազազած ժողովուրդն իրեն (Նիկոլ Փաշինյանին) հոշոտելու է»։

«Այս մարդուն հուշեք, որ իրեն զուսպ պահի: Հայ ժողովուրդը շուն չէ, հայ ժողովուրդը հոշոտող չէ: Հայ ժողովուրդը նույնիսկ Ռ. Քոչարյանին՝ Վազգեն Մանուկյանի թիկունքում թաքնված ոճրագործին չի հոշոտել, որի բոլոր իրավունքները ուներ և ունի: Ձեր բոլորի հավաքական կենսագրությունը պետությունն ու քաղաքացուն հոշոտելու մասին է, շներ»։