Մարզական մրցումներ՝ կին զինծառայողների մասնակցությամբ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցումներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ: 

100 և 1000 մետր վազքի, հրաձգության, սեղանի թենիսի և էստաֆետայի մրցումներում լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը: 

ԳՇ պետի տեղակալը բարձր է գնահատել կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում, նրանց ֆիզիկական պատրաստվածության ամրապնդումը՝ միաժամանակ վստահեցնելով, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմը կարևորում է կանանց ներկայությունը զինված ուժերի տարբեր զորատեսակներում: