Ֆրանսիան հաղթահարել է COVID-19 համաճարակի երրորդ ալիքը․ Factor.am

Ֆրանսիան հաղթահարել է COVID-19 համաճարակի երրորդ ալիքը և պատրաստվում է հաջորդ շաբաթ թուլացնել կարանտինը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։

«Ինչպես երևում է, երրորդ ալիքի պիկն արդեն հետևում է և համաճարակաբանական ճնշումը նվազել է։ Սակայն մենք պետք է զգոն լինենք»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը։ Նա նշել է, որ գլխավոր մարտահրավերներից է մնում բրիտանական շտամին դիմագրավելը, որը ավելի վարակիչ է ու ավելի բարդ է հաղթահարման համար։

Կաստեքսը հայտարարել է, որ մայիսի 3-ից երկրում կչեղարկեն քաղաքացիների տեղաշարժի հետ կապված որոշ սահմանափակումներ։ Վարչապետը հայտարարել է, որ մինչ օրս Ֆրանսիայում շուրջ 14 միլիոն մարդ արդեն ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որը կազմում է չափահաս բնակչության մեկ քառորդը։

factor.am