Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- պարզաբանեց խոսնակը: Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավագանու նիստն է ընթանում: Նիստի շտապող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Factor.am-ի հարցին կարճ արձագանքեց, որ տեղյակ է քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում խուզարկության մասին: Նշենք, որ մեր տեղեկություններով` գործողություներն իրականացվում են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում:



















