Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան համայնքի ղեկավարի կողմից շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով սահմանված կարգով, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ. 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել է  սեփականության իրավունքով իրեն բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ կառուցել շինություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։