Արմենպրեսի հրապարակման համաձայն՝ Հայաստանի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցը, ով ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացու տեսագրությունը տարածել էր, աշխատանքից ազատվել է:
ՊԵԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի հետ կապված նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն հետո այն կասեցվել էր: Նշված անձն աշխատանքից ազատման դիմում էր գրել:
Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնում:
Լուսանկարը՝ Արմենպրեսի