«Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը սկսում են համագործակցել»,– Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների առաքման բոլոր սահմանափակումները և սկսել է նավթամթերքի արտահանում Հայաստան։ Ալիևը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաստատել ոչ միայն երկարատև, այլև հարատև խաղաղություն Հարավային Կովկասում։



















