Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայի երկրաշարժի զոհերի հարազատներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայի երկրաշարժի զոհերի հարազատներին:

«Ինձ տխրեցրել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրը։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին:

Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԺ նախագահ Սիմոնյանը։