Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել․ Տեսանյութ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արարատի մարզի մի բնակչուհու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Ոստիկանությունը։