Ազգը կիմանա իրական դավաճաններին․ Արայիկ Հարությունյանը խոստացել է բացահայտել իր դեմ հոդվածների պատվիրատուներին

Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բազմաթիվ տեղական ու միջազգային լրատվամիջոցների առաջ անհայտ պատճառներով հիշել է անցյալում իր մասին վատ բովանդակությամբ գրված հոդվածները ու հայտարարել․

«Հայկական որոշ լրատվամիջոցներ իմ պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո փորձել են իմ կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ես ամենաշատը կարևորել եմ մեր անվտանգությունը, և իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը։ Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին»։