Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար. ՆԳՆ

Հունվարի 26-ին՝ ժամը 10։45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար: