Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում աշխատակիցներից գումարներ են պահանջում

Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում աշխատակիցներից գումարներ են պահանջում
Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում աշխատակիցներից գումարներ են պահանջում

2013 թ. օգոստոսի 1-ին Արթուր Սաքունցի անձնական էլ. փոստի հասցեին անանուն նամակ էր ստացվել, որում նամակագիրը տեղեկացնում էր, որ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում, (որը նոր է ձևավորվում և որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ) ստորադաս աշխատակիցների հանդեպ ավելի բարձրաստիճան անձնակազմի կողմից իրականացվում են ճնշումներ: 

Աշխատակիցները պարտադրված իրենց անձնական միջոցներից գնում են իրենց աշխատասենյակների եվրոլուսամուտները, բացի այդ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված յուրաքանչյուր անձից պահանջում են վճարել 100 ԱՄՆ դոլլար՝ աշխատասենյակի նորոգման համար:

Նամակագիրը գրել է, որ շատ ոստիկաններ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում վարկ վերցնելով և տարբեր անձանացից գումար խնդրելով տալիս են պահանջված գումարները, որպեսզի չզրկվեն աշխատանքից:

Նամակագիրը խնդրել է այս մասին տեղյակ պահել ոստիկանության բարձրագույն մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանապետին, և օգնել վերականգնելու իրավական արդարությունը: Այս նամակի հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարվել՝ անանուն նամակում ներկայացված փաստերի շուրջ քննություն կատարելու և այս փաստերի իսկությունը պարզելու խնդրանքով:

Օրեր առաջ կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ստորև ներկայացնում ենք անանուն նամակն ամբողջությամբ:

© Medialab.am