Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները հնարավոր է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
«Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել և չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները»,-նշված է Խաչատուր Սուքիասյանի մամլո պատասխանատուի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը:

Հիշեցնենք, որ ԸԸՀ-ն մերժման հիմք համարելով այն, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում 10 ամիս բացակայել է հանրապետությունից, այսինքն՝ մշտապես չի բնակվել Հայաստանում, մերժել էր գրանցել նրա թեկնածությունը, որպես պատգամավոր:

© Medialab.am