Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 8-ին, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 9-ին, 10-ին, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

Մարզերում այսօր և դեկտեմբերի10-ի ցերեկը, 9-ի և 11-ի գիշերը, 12-ին առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Դեկտեմբերի 8-ին, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։