Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ: