Զինվորին հրազենից վիրավորելու գործով կասկածյալը ձերբակալվել է. «Ազատություն»

Զինվորին հրազենից վիրավորելու գործով կասկածյալը ձերբակալվել է. «Ազատություն»
Զինվորին հրազենից վիրավորելու գործով կասկածյալը ձերբակալվել է. «Ազատություն»

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Կ. Անանյանի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։ «Նախաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի […]

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Կ. Անանյանի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ. Ղազարյանի և դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ. Սարիբեկյանի միջև։ Հ. Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ. Անանյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Զինվորը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հ. Ղազարյանը ձերբակալվել է:

Ազատություն