Տրանսպորտը կրկին չի աշխատում

Տրանսպորտը կրկին չի աշխատում
Տրանսպորտը կրկին չի աշխատում

Այսօր Ազատության հրապարակում նախատեսված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից առաջ նորից ահազանգեր են ստացվում այն մասին, որ երթուղուց հանվել են մարզերից Երեւան մտնող տրանսպորտը:
Ինչպես «Մեդիալաբին» տեղեկացրեցին Կոնգրեսից, այս պահին չեն աշխատում Աշտարակից, Գյումրիից եւ Արմավիրից Երեւան եկող երթուղայինները:
Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ կրկնակի թանկացել է Էջմիածնից Երեւան եկող տաքսիների վարձը:

© Medialab.am